Ալե Խալիֆան կալանավորում է երեխաներին
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է, որ 2016 թ.-ին Ալե Խալիֆայի ռեժիմը կալանավորել է ավելի քան 200 երեխաների:
Բահրեյնի «Ալ-Լոլո» կայքի հաղորդման համաձայն՝ այդ երկրի մարդու իրավունքների կենտրոնի պատասխանատու Հոսեյն Նուհն ասել է.-«2016 թ.-ին Բահրեյնի անվտանգության ուժերը ձերբակալել են 218 երխաների, իսկ 2011 թ.-ից մինչ այժմ այդ երկրում բռարարքների հետևանքով զոհվել են 49 երեխաներ»:
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2011-2016 թ.-ին Ալե Խալիֆայի ռեժիմը ձերբակալել է 986 երեխաների:
Նույն կենտրոնը հայտարարել է, որ քաղաքական և դավանական պատճառներով Ալե Խալիֆայի ռեժիմը քաղաքացիական իրավունքից զրկել է 15 երեխաների, այդ թվում՝ Իսլամական «Ալ-Վեֆաղ» կուսակցության ղեկավար Շեյխ Ալի Սալամի դստերը: