Երուսաղեմի Մուֆտի.«Սիոնիստական ռեժիմն իրավունք չունի միջամտել պաղեստինցիների կրոնական հարցերին
Հակազդելով Երուսաղեմի մզկիթներում Ազան հնչեցնելու արգելքի օրինագծին, Երուսաղեմի Մուֆտին ասել է.«Քնեսետը և այդ ռեժիմի ոչ մի կառույց իրավունք չունեն միջամտել մուսուլմանների կրոնական օրենքներին»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, շեշտելով որ Երուսաղեմի մզկիթներից ազան կհնչեցվի, Շեյխ Մոհամմեդ Հոսեյնը հավաստիացրել է.«Պաղեստինցիները երբեք չեն ճանաչի Սիոնիստական Ռեժիմի որոշումները»:
Սիոնիստական Ռեժիմի պառլամենտի արաբ պատգամավոր Իմեն Ուդեն ասել է.«Այս ռասիստական օրենքը խոսում է սիոնիստների կողմից պաղեստինցիների դեմ ծրագրված քայլերի մասին»:
Չորեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի Քնեսետը վավերացրել է Երուսաղեմի մզկիթներում Ազան հնչեցնելու արգելքի օրինագծիը:
Սիոնիստական ռեժիմի այս քայլը համարվում է Երուսաղեմը հրեականացնելու և այդ քաղաքից իսլամի բոլոր հետքերը ջնջելու ուղղությամբ կատարվող քայլերից մեկը: