Human Rights Watch-ը քննադատել է Բահրեյնում Ալե Խալիֆայի քաղաքականությունների շարունակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56364-human_rights_watch_ը_քննադատել_է_Բահրեյնում_Ալե_Խալիֆայի_քաղաքականությունների_շարունակումը
Human Rights Watch կազմակերպությունը քննադատել է Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից բահրեյնցի ակտիվիստների ընտանիքի անդամների նկատմամբ գործադրվող անմարդկային քայլերն ու ճնշումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 11:38 Asia/Tehran
  • Human Rights Watch-ը քննադատել է Բահրեյնում Ալե Խալիֆայի քաղաքականությունների շարունակումը

Human Rights Watch կազմակերպությունը քննադատել է Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից բահրեյնցի ակտիվիստների ընտանիքի անդամների նկատմամբ գործադրվող անմարդկային քայլերն ու ճնշումները:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, անդրադառնալով Լոնդոնում բնակվող բահրեյնցի ակտիվիստ Ալ-Սեյեդ Ալ-Վեդաի ընտանիքի անդամների ձերբակալման խնդրին, Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է.«Այդ ռեժիմի պաշտոնյաները քաղաքական ակտիվիստների գործողությունները կանխարգելելու համար ձերբակալում են նրանց ընտանիքի անդամներին»:

«Անկասկած բահրեյնցի ակտիվիստների ընտանիքի անդամները ձերբակալվում են վրեժխնդրության նկատառումներով»,- հավելել է Human Rights Watch-ը:

Միևնույն ժամանակ Human Rights Watch կազմակերպության Միջին Արևելքի հարցերով տեղակալ Էրիկ Գոլդշտենը համարում է, որ Ալ-Վեդաի ընտանիքի դեմ հնչեցված սպառնալիքը հնչեցվել է  Ալ-Սեյեդ Ալ-Վեդաիին ճնշելու նպատակով: Գոլդշտենը Ալե Խալիֆայի ռեժիմին կոչ է արել վերջ տալ մարդու իրավունքների խախմանը:

Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է, որ 2016 թ. այդ երկրում ձերբակալվել է 1300 մարդ որոնցից 187 անչափահասներ են:

2014 փետրվարի 14-ից իվեր Բահրեյնի ժղովուրդը պայքարում է այդ երկրի կառավարության դեմ: