Human Rights Watch-ը քննադատել է Բահրեյնում Ալե Խալիֆայի քաղաքականությունների շարունակումը
Human Rights Watch կազմակերպությունը քննադատել է Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից բահրեյնցի ակտիվիստների ընտանիքի անդամների նկատմամբ գործադրվող անմարդկային քայլերն ու ճնշումները:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, անդրադառնալով Լոնդոնում բնակվող բահրեյնցի ակտիվիստ Ալ-Սեյեդ Ալ-Վեդաի ընտանիքի անդամների ձերբակալման խնդրին, Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է.«Այդ ռեժիմի պաշտոնյաները քաղաքական ակտիվիստների գործողությունները կանխարգելելու համար ձերբակալում են նրանց ընտանիքի անդամներին»:
«Անկասկած բահրեյնցի ակտիվիստների ընտանիքի անդամները ձերբակալվում են վրեժխնդրության նկատառումներով»,- հավելել է Human Rights Watch-ը:
Միևնույն ժամանակ Human Rights Watch կազմակերպության Միջին Արևելքի հարցերով տեղակալ Էրիկ Գոլդշտենը համարում է, որ Ալ-Վեդաի ընտանիքի դեմ հնչեցված սպառնալիքը հնչեցվել է Ալ-Սեյեդ Ալ-Վեդաիին ճնշելու նպատակով: Գոլդշտենը Ալե Խալիֆայի ռեժիմին կոչ է արել վերջ տալ մարդու իրավունքների խախմանը:
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է, որ 2016 թ. այդ երկրում ձերբակալվել է 1300 մարդ որոնցից 187 անչափահասներ են:
2014 փետրվարի 14-ից իվեր Բահրեյնի ժղովուրդը պայքարում է այդ երկրի կառավարության դեմ: