Պաղեստինցիները բողոքել են Իսրայելի խորհրդարանի հակաիսլամական քայլերի դեմ
Շաբաթ օրը, ի նշան բողոքի մզկիթների բարձրախոսներից ազանի ձայնն արձակելու արգելքի մասին օրենքին Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի նախանական համաձայնության դեմ , հարյուրավոր պաղեստինցիներ օկուպացված Պաղեստինի հյուսիսային շրջաններում ցույցեր են անցկացրել:
«Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմաբ՝ օկուպացված Պաղեստինում բնակվող հարյուրավոր արաբներ շաբաթ օրը կրում էին Պաղեստինի դրոշը և պաստառներ ՝ ազանի ձայնը չլռեցնելու կոչով : Ցուցարարները բողոքել են Երուսաղեմի և բռնագրավյալ այլ տարածքների մզկիթներում ազանի ձայնն արգելելու Իսրայելի խորհրդարանի նախագծի ընդունման դեմ:
Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներն ուրբաթ օրը ցույցեր են անցկացրել Իսրայելի խորհրդարանի այդ որոշման դեմ:
Քնեսեթը չորեքշաբթի օրը նախնական կարգով քվեարկությամբ, երկու սկանդալային նախագծեր է ընդունել ՝ մեկը երեկոյան ժամերին , իսկ մյուսը քաղաքներում մզկիթների բարձրախոսներից ազանի ձայնն արձակելու արգելքի մասին: