Մարտ 12, 2017 16:43 Asia/Tehran
  • Առկախվել է Թուրքիայի Եվրամիության անդամակցության բյուջեի մի մասը

Եվրամիության հանձնաժողովը առկախել է Եվրամիության անդամակցության վերաբերյալ Թուրքիային հատկացվելի բյուջեի մի մասը:

Reuters-ի հաղորդման համաձայն՝ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Յուհանս Հանն ասել է.«Թուրքիան չի քայլում Եվրամիության ուղղությամբ, իսկ Եվրամիությունն այն երկրներին է նյութական աջակցություն ցուցաբերում որոնք քայլում են զարգացման ուղղությամբ»:

«Նախքան Թուրքիայի անհաջող հեղաշրջումը որոշ բացասական նախանշաններ էր նկատվում այդ երկրում, որոնք հակասում էին Եվրամիության ստանդարտներին և նույնիսկ միջազգային օրենքներին».հավելել է Հանը:

2005 թ.-ին Թուրքիան դիմել է Եվրամիության անդամակցության համար: Վերջերս մեծացել է Եվրամիության և Թուրքիայի միջև լարվածությունը:  

Պիտակ