Բաշար Ասադ. Արևմուտքը տարածաշրջանում ահաբեկչության տարածման պատճառն է
Ասադը նշել է, որ Սիրիայի և Միջին Արևելքի կապակցությամբ արևմուտքի վարած սխալ քաղաքականությունն այդ երկրում ու տարածաշրջանում ահաբեկչական խմբերի աճի պատճառն է:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` կիրակի օրը, , Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Խավիեր Կոզոյի գլխավորած Եվրոխորհրդարանի պատվիրակության հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ Սադն ասել է. «Եվրոպական շատ երկրների քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել ծայրահեղականության ու ահաբեկչության, ինչպես նաև տարածաշրջանի ազատ ժողովուրդների, այդ թվում Սիրիայի ժողովրդի դեմ պատժամիջոցները հովանավորելու վրա»:
Հանդիպման ժամանակ Եվրոխորհրդարանի պատվիրակության պատգամավորները տեղեկացրեցին Սիրիայում զարգացումների կապակցությամբ Եվրոպայի քաղաքական այրերի ու ժողովրդի սխալ տեսակետը սրբագրելու ուղղությամբ իրենց նպատակաուղղված ջանքի մասին, որը միտված է ԵՄ-ի ու Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերահաստատմանն ու Սիրիայի դեմ պարտադրված պատժամիջոցների չեղարկմանը: