Իրանական պատվիրակությունը մեկնել է Աստանա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56726-Իրանական_պատվիրակությունը_մեկնել_է_Աստանա
Իրանի իսլամական հանրապետության պատվիրակությունը ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորությամբ այսօր ուղևորվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, մասնակցելու Սիրիայի հարցով կայանալիք «Աստանա-3»բանակցություններին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 13, 2017 10:38 Asia/Tehran
  • Իրանական պատվիրակությունը մեկնել է Աստանա

Իրանի իսլամական հանրապետության պատվիրակությունը ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորությամբ այսօր ուղևորվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, մասնակցելու Սիրիայի հարցով կայանալիք «Աստանա-3»բանակցություններին:

«Աստանա-3» միջազգային բանակցությունները կայանալու են մարտի 13-ին և 14-ին` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, Սիրիայի կառավարության ու  ընդդիմության և այդ երկրում գործող հրադադարի երեք երաշխավոր երկրներ՝ ՌԴ-ի, Իրանի   և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ: 

2016 թվականի դեկտեմբերի 29-ին Հալեպի ազատագրումից հետո, Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախաձեռնությամբ կազմակերպվել են Աստանայի նիստերը:

Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների առաջին փուլը անցկացվել է 2017 թվականի հունվարի 23-ին և 24-ին , իսկ երկրորդը փետրվարի 15-ին և 16-ին:

Այս նիստերի արդյունքում Սիրիայում կայուն հրադադար է հաստատվել: