Բահրեյնում անօրինական ձերբակալությունները շարունակվում են
Մարտ 13, 2017 08:17 Asia/Tehran
Ալե Խալիֆայի ռեժիմի բանակայինները ձերբակալել են Բահրեյնի մի խումբ քաղաքացիների, այդ թվում` մի քանի երեխաների:
Ինչպես հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերը հարձակվելով տարբեր շրջանների վրա, ձերբակալել են 8 քաղաքացիների:
Ավելի վաղ ձերբակալվել էին 15 բահրեյնցիներ, ,որոնց թիվը մարտին հասել է 23-ի:
Բահրեյնի ճնշող քաղաքականությունների շարունակումը չի կարողացել կասեցնել այդ երկրի բողոքարարների ընդվզումը:
Բահրեյնը, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի ծովուժի 5-րդ նավատորմը , 2011 թվականի փետրվարից հայտնվել է հակակառավարական ցույցերի ալիքի առջև: Այս տարիների ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ, վիրավորվել ու ձերբակալվել են հարյուրավորներ:
Պիտակ