Բահրեյնում անօրինական ձերբակալությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56736-Բահրեյնում_անօրինական_ձերբակալությունները_շարունակվում_են
Ալե Խալիֆայի ռեժիմի բանակայինները ձերբակալել են Բահրեյնի մի խումբ քաղաքացիների, այդ թվում` մի քանի երեխաների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2017 08:17 Asia/Tehran
  • Բահրեյնում անօրինական ձերբակալությունները շարունակվում են

Ալե Խալիֆայի ռեժիմի բանակայինները ձերբակալել են Բահրեյնի մի խումբ քաղաքացիների, այդ թվում` մի քանի երեխաների:

Ինչպես հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերը հարձակվելով տարբեր շրջանների վրա, ձերբակալել են 8 քաղաքացիների:

Ավելի վաղ ձերբակալվել էին 15 բահրեյնցիներ, ,որոնց թիվը մարտին հասել է 23-ի:

Բահրեյնի ճնշող քաղաքականությունների շարունակումը չի կարողացել կասեցնել այդ երկրի բողոքարարների ընդվզումը:

Բահրեյնը, որտեղ  գտնվում է ԱՄՆ-ի ծովուժի 5-րդ նավատորմը , 2011 թվականի փետրվարից հայտնվել է հակակառավարական ցույցերի ալիքի առջև: Այս տարիների ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ, վիրավորվել ու ձերբակալվել են հարյուրավորներ: