Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները պահանջել են զինծառայողներին հեռացնել Ինջերլիքից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56774-Գերմանիայի_խորհրդարանի_պատգամավորները_պահանջել_են_զինծառայողներին_հեռացնել_Ինջերլիքից
Անդրադառնալով Բեռլին-Անկարա հարաբերությունների լարվածությանը, Գերմանիայի Քրիստոնեական Սոցիալիստական կուսակցությունը կառավարությունից պահանջել է զինծառայողներին հեռացնել Թուրքիայի Ինջերլիքի ռազմաբազայից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2017 13:44 Asia/Tehran
  • Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները պահանջել են զինծառայողներին հեռացնել Ինջերլիքից

Անդրադառնալով Բեռլին-Անկարա հարաբերությունների լարվածությանը, Գերմանիայի Քրիստոնեական Սոցիալիստական կուսակցությունը կառավարությունից պահանջել է զինծառայողներին հեռացնել Թուրքիայի Ինջերլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Արտաքին ու անվտանգության հարցերով Քրիստոնեական Սոցիալիստական կուսակցության խոսնակ Ֆլորին Հանն ասել է.«Գերմանիան չպետք է թույլ տա, որ երկրի զինծառայողները դառնան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի համար սակարկման միջոց»:

Գերմանացի դիվանագետի կարծիքով Ինջերլիքի զինվորներին կարելի է Հորդանան փոխադրել:

Քրիստոնեական Սոցիալիստական կուսակցության նախագահ Զահրա Վագեն Քենշտն ասել է.«Հաշվի առնելով Թուրքիայում անցնող իրադարձությունները, անհրաժեշտ է Թուրքիայից հեռացնել զինծառայողներին, հանել Տորնադո կործանիչները և դադարեցնել զենքի առաքումը Թուրքիա»:

Ներկայումս շուրջ 240 գերմանացի զինծառայողներ տեղակայված են Ինջերլիքում, որոնց մեծ մասը մասնակցում են  ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ծրագրին:

Ինջերլիքը Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող մեծ ավիաբազա է: