Շեյխ Իսա Ղասեմի դատաքննության կրկին հետաձգումը՝ Բահրեյնի ժողովրդի հաստատակամության ապացուցում
Բահրեյնցի ակտիվիստն այդ երկրի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դատաքննության կրկին հետաձգումը մեծ հաղթանակ է համարել Բահրեյնի ժողովրդի համար:
Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, Բեյրութում բահրեյնցի քաղաքական ակտիվիստ Էբրահիմ Առռադը Շեյխ Իսա Ղասեմի դատաքննության մշտապես հետաձգվելը իրավական զավեշտական խաղ է համարել: նա ասել է. «Այս ռեժիմի քայլը վկայում է բահրեյնցի այս ավագ հոգևորականին դատի տալու համար որևէ փաստարկ գոյություն չունենալու ու նաև այդ երկրի ժողովրդի հաստատակամության մասին»:
Բահրեյնցի քաղաքական ակտիվիստը նշել է, որ Ալե Խալիֆայի ռեժիմը Շեյխ Իսա Ղասեմի դատաքննությունը հետաձգելով նպատակ ունի փորձել Բահրեյնի ժողովրդի համբերատարությունը: Նա ընդգծել է Ալե Խալիֆայի սադրանքների դիմաց այդ երկրի ժողովրդի հաստատակամության անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ բահրեյնցի լրագրող Սաիդ Ալ-Շահաբին ասել է. «Բահրեյնի ժողովրդի դեմ Ալե Խալիֆայի բռնարարքների քաղաքականության շարունակվելն ապարդյուն է լինելու»:
Ի հետևումն Շեյխ Իսա Ղասեմի հանդեպ ժողովրդի ցուցաբերած հովանավորության, Ալե Խալիֆան նրա դատաքննությունը հետաձգեց մինչև մայիսի 7-ը: