Մոսկվայում Սիոնիստական ռեժիմի դեսպանը Ռուսաստանի ԱԳ նախարարություն կանչվեց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57194-Մոսկվայում_Սիոնիստական_ռեժիմի_դեսպանը_Ռուսաստանի_ԱԳ_նախարարություն_կանչվեց
Մոսկվայում Սիոնիստական ռեժիմի դեսպանը կանչվելէ ԱԳ նախարարություն` Սիրիայի դեմ այդ ռեժիմի ռազմական ինքնաթիռների ոտնձգության կապակցությամբ:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Մարտ 18, 2017 04:10 Asia/Tehran
  • Մոսկվայում Սիոնիստական ռեժիմի դեսպանը Ռուսաստանի ԱԳ նախարարություն կանչվեց

Մոսկվայում Սիոնիստական ռեժիմի դեսպանը կանչվելէ ԱԳ նախարարություն` Սիրիայի դեմ այդ ռեժիմի ռազմական ինքնաթիռների ոտնձգության կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ՌԴ ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի պահանջով, Մոսկվայում Սիոնիստական ռեժիմի դեսպան Հարի Քորնը ԱԳ նախարարություն է կանչվել և նրան է փոխանցվել Սիրիայի դեմ այդ ռեժիմի ռազմական ինքնաթիռների ոտնձգության կապակցությամբ Ռուսաստանի բողոքը»:

Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է. «Իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից Սիրիայի օդային սահմանների բացահայտ ոտնահարումը տեղի է ունեցել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին հովանավորելու շրջագծում»:

Սիրիայի բանակի և զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի չորս ռազմական ինքնաթիռներ ուրբաթ վաղ առավոտյան հատելով Սիրիայի օդային սահմանները հարձակում են իրականացրել  Հոմսի արևելյան ռիֆում գտնվող Սիրիայի ռազմական կենտրոններից մեկի վրա:

Համաձայն այս հաղորդման` Իսրայելի բանակի ռազմական ինքնաթիռներից մեկը կործանվել է Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության կողմից: