Պաղեստինցի մանուկների իրավունքների ոտնահարում
Պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնը Սիոնիստական ռեժիմի բանակայինների կողմից ձերբակալության կամ հարցաքննության ժամանակ պաղեստինցի երեխաների ֆիզիկական ու հոգեկան խոշտանգման տասնյակ դեպքերի մասին է տեղեկացրել:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնը պահանջել է լուրջ դիրքորոշում որդեգրել Սիոնիստական ռեժիմի կողմից կալանավորված 500 պաղեստինցի երեխաների իրավունքների ոտնահարումը կանխելու ուղղությամբ:
Մանուկների իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի անդամ՝ Այեդ Աբու Ղոթայշն Ալ-Ալամի տված հարցազրույցում ասել է.«Սիոնիստական ռեժիմը միակ վարչակազմն է, որ մանուկներին դատում է ռազմական դատարաններում, որոնց մեջ բացակայում են արդար դատավարության չափանիշերը»:
Անցած շաբաթ Պաղեստինցի գերիների և ազատամարտիկների պատվիրակության նախագահ Իսա Ղարաղոն հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը կալանավորում, խոշտանգում և սպանում է պաղեստինցի երեխաներին: 2016 թվականի ընթացքում Իսրայելը ձերբակալել է 18 տարին չբոլորած շուրջ 1300 պաղեստինցիների, որոնց մեծ մասը ծանր պայմաններում են գտնվում: