ՄԱԿ. Իսրայելը պատմության ամենաչարագործ բռնազավթիչն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57482-ՄԱԿ._Իսրայելը_պատմության_ամենաչարագործ_բռնազավթիչն_է
Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ասել է. «Պաղեստինի տարածքում ավելի քան վեց տասնամյակ առաջ սկսված Իսրայելի զավթողականությունն աշխարհում ամենավատ զավթողականությունն է համարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 01:56 Asia/Tehran
  • ՄԱԿ. Իսրայելը պատմության ամենաչարագործ բռնազավթիչն է

Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ասել է. «Պաղեստինի տարածքում ավելի քան վեց տասնամյակ առաջ սկսված Իսրայելի զավթողականությունն աշխարհում ամենավատ զավթողականությունն է համարվում»:

Պաղեստինի տեղեկատվության կենտրոնի հաղորդման համաձայն` Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մայքըլ Լինքն ընդգծեց. «Սիոնիստական ռեժիմը Պաղեստինի տարածքների բռնազավթման սկզբից ոտնահարել է այդ ժողովրդի իրավունքներն ու անտեսել է օրենքները»:

Մարդու իրավունքների խորհրդում ՄԱԿ-ի դիտորդը Երուսաղեմը զավթող ռեժիմին մեղադրել է պաղեստինցիներին ու իրավապաշտպաններին  ճնշելու մեջ:

Լինքը երկուշաբթի օրը Մարդու իրավունքների խորհրդին ներկայացրեց իր հակաիսրայելական  զեկույցը:

Մարդու իրավունքների խորհուրդը միջազգային կառույց է, որին անդամակցում են 47 երկրներ և աշխատանք է տանում աշխարհում մարդու իրավունքները հովանավորելու ուղղությամբ: