Հորդանանցիները դեմ են Ամման-Թել Ավիվ գազային համաձայնությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57760-Հորդանանցիները_դեմ_են_Ամման_Թել_Ավիվ_գազային_համաձայնությանը
Հորդանանի հազարավոր քաղաքացիներ ցույց են անցկացրել: Ցուցարարները իրենց զայրույթն են հայտնել Իսրայելի ռեժիմի և այդ երկրի միջև կայացած գազային համաձայնության դեմ և կոչ են արել չեղարկել այդ ամոթալի պայմանագրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2017 13:43 Asia/Tehran
  • Հորդանանցիները դեմ են Ամման-Թել Ավիվ գազային համաձայնությանը

Հորդանանի հազարավոր քաղաքացիներ ցույց են անցկացրել: Ցուցարարները իրենց զայրույթն են հայտնել Իսրայելի ռեժիմի և այդ երկրի միջև կայացած գազային համաձայնության դեմ և կոչ են արել չեղարկել այդ ամոթալի պայմանագրերը:

Ցուցարարները ուրբաթ օրը դուրս են եկել Ամմանի փողոցներ և իրենց ձեռքերում կրելով Հորդանանի դրոշն ու պաստառներ ցույց են անցկացրել կնքված համաձայնագրերի դեմ: Հորդանանի և Իսրայելի միջև վերջին գազային համաձայնագիրը կնքվել է 2016թ. սեպտեմբեր ամսին:

Հորդանանի ազգային շարժման անդամները նույնպես միացել են ցուցարարներին ու այդ երկրի կառավարությանը կոչ են արել չեղարկել 2016թ. Իսրայելի հետ կայացած համաձայնությունը, որ կանխում է տնտեսական զարգացումն ու սպառնում երկրի անկախությունը:

Ակտիվիստների խոսքերով՝ Թել Ավիվից կախվածությանը զուգահեռ, համաձայնագրի հիմունքներով Իսրայելին վճարվող գումարը ծախսվում է այդ ռեժիմի տարածման ու Պաղեստինի տարածքների բռնագրավման համար:

Հորդանանի և Եգիպտոսի կառավարությունները արաբական միակ ռեժիմներն են, որ դիվանագիտական բացահայտ հարաբերություններ ունեն Իսրայելի ռեժիմի հետ: