Ալ-Վեֆաղը կարևորել է Բահրեյնի ժողովրդի խաղաղանպատակ շարժման շարունակման անհրաժեշտությունը
Բահրեյնի Ալ-Վեֆաղ միությունը ժողովրդավարության ոլորտում փոփոխությունների առաջացնելու, մարդու իրավունքների հարգման և արդարության հաստատման համար կարևորել է Բահրեյնի ժողովրդի խաղաղանպատակ շարժման շարունակման անհրաժեշտությունը:
Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի Ալ-Վեֆաղ շարժման գլխավոր քարտուղարի օգնական Հոսեյն Ալ-Դիհին ասել է.«Ուրբաթ օրը ծանր վնասվածքներ ստանալու պատճառով նահատակվեց բահրեյնցի երիտասարդ Մոստաֆա Համդանը, անձնազոհության ամենավեհ դրսևորումը կրոնի, արժեքների ու հայրենիքի պահպանման համար զոհվելն է, ինչը իրականացավ այդ երիտասարդի կյանքում»:
Հունվարի 26-ին, Ալե Խալիֆայի ուժերի կողմից Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի վրա իրականացված հարձակման հետևանքով Ալ-Դրազ շրջանում զոհվեց բահրեյնցի 18 ամյա երիտասարդ Մոստաֆա Համդանը:
Շարունակելով իր խոսքերը Ալ-Վեֆաղ շարժման գլխավոր քարտուղարի տեղակալը հավելել է.«Համդանը նահատակվեց, Ալե Խալիֆային ահաբեկչական քայլի և բազմակողմանի հանցագործության հետևանքով»: