«Amnesty International»-ն զգուշացրել է Բահրեյնի խաղաղ քաղաքացիների դատավարության կապակցությամբ
«Ամնեսթի Ինթերնեշնլ»(Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ զինվորական դատարաններում բահրեյնցի խաղաղ քաղաքացիներին դատելը աղետալի քայլ է: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
«Amnesty International» կազմակերպությունը երեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով, դատապարտել է Բահրեյնի Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու Ալե Խալիֆայի ռեժիմի նախաձեռնությունը:
«Բահրեյնի Սահմանադրության փոփոխումը վկայում է այդ երկրում արդար դատավարությունները կանխելու Ալե Խալիֆայի ջանքերի մասին»,ասված է իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ:
Բահրեյնի թագավորը երկուշաբթի օրը համաձայնել է փոփոխություն մտցնել այդ երկրի Սահմանադրության մեջ:
Այդ փոփոխության շրջանակում Բահրեյնի զինվորական դատարաններին այսուհետ լայն լիազորություններ են տրվելու խաղաղ քաղաքացիներին դատելու համար:
Մարդու իրավունքների աղբյուրների հաղորդման համաձայն՝ Բահրեյնը արևմտյան Ասիայի երկրների մեջ ամենաշատ քաղբանտարկյալներն ունի:
Բահրեյնի ժողովուրդը ձգտում է ազատության ու արդարության: Այդ երկրի ժողովուրդը պահանջում է, որպեսզի իր ընտրած համակարգն իշխանության գա: Բահրեյնի ռեժիմը ձերբակալել է մեծ թվով ընդդիմադիր առաջնորդների և նրանց դատապարտել երկարատև ազատազրկման: