Իդլիբում սիրիական ավիացիան հարվածել է քիմիական զենքի պահեստի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58462-Իդլիբում_սիրիական_ավիացիան_հարվածել_է_քիմիական_զենքի_պահեստի_ուղղությամբ
Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ նահանգի բնակելի Խան Շեյխուն շրջանի ծայրամասում ահաբեկիչների ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ եղել է ինչպես ռազմական տեխնիկա և զինամթերք, այնպես էլ քիմիական զենք։ Այս մասին գրում «РИА Новости»-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի չորեքշաբթի արած հայտարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2017 08:55 Asia/Tehran
  • Իդլիբում սիրիական ավիացիան հարվածել է քիմիական զենքի պահեստի ուղղությամբ

Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ նահանգի բնակելի Խան Շեյխուն շրջանի ծայրամասում ահաբեկիչների ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ եղել է ինչպես ռազմական տեխնիկա և զինամթերք, այնպես էլ քիմիական զենք։ Այս մասին գրում «РИА Новости»-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի չորեքշաբթի արած հայտարարությունը։

Հաղորդվում է, որ զինամթերքի այդ պահեստից քիմիական ռազմամթերք է հասցվել Իրաքում գտնվող ահաբեկիչներին:

«Ըստ ռուսական օդային վերահսկողության միջոցների` դեպքը տեղի է ունեցել 11.30-ից 12.30-ը ընկած ժամանակահատվածում»,-ասել է Կոնաշենկովը:

Նա նշել է նաև, որ այդ զինամթերքը զինյալների կողմից օգտագործվում է նաև սիրիական Հալեպ քաղաքում:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև 80 զոհերի մասին: 

ՄԱԿ-ը հետաքննում է այս միջադեպը:

operativ.am/