Իդլիբում սիրիական ավիացիան հարվածել է քիմիական զենքի պահեստի ուղղությամբ
Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ նահանգի բնակելի Խան Շեյխուն շրջանի ծայրամասում ահաբեկիչների ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ եղել է ինչպես ռազմական տեխնիկա և զինամթերք, այնպես էլ քիմիական զենք։ Այս մասին գրում «РИА Новости»-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի չորեքշաբթի արած հայտարարությունը։
Հաղորդվում է, որ զինամթերքի այդ պահեստից քիմիական ռազմամթերք է հասցվել Իրաքում գտնվող ահաբեկիչներին:
«Ըստ ռուսական օդային վերահսկողության միջոցների` դեպքը տեղի է ունեցել 11.30-ից 12.30-ը ընկած ժամանակահատվածում»,-ասել է Կոնաշենկովը:
Նա նշել է նաև, որ այդ զինամթերքը զինյալների կողմից օգտագործվում է նաև սիրիական Հալեպ քաղաքում:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև 80 զոհերի մասին:
ՄԱԿ-ը հետաքննում է այս միջադեպը:
operativ.am/