Հետաքննություններ են սկսվել Իդլիբում քիմիական զենքերի կիրառման շուրջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58482-Հետաքննություններ_են_սկսվել_Իդլիբում_քիմիական_զենքերի_կիրառման_շուրջ
Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեղեկացմամբ՝ ապրիլի 4-ից հետաքննություններ են սկսվել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբում քիմիական զենքերի կիրառման շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2017 12:39 Asia/Tehran
  • Հետաքննություններ են սկսվել  Իդլիբում քիմիական զենքերի կիրառման շուրջ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեղեկացմամբ՝ ապրիլի 4-ից հետաքննություններ են սկսվել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբում քիմիական զենքերի կիրառման շուրջ:

Ըստ տեղեկությունների՝ երեքշաբթի օրը Իդիլիբի հարավային «Խան Շեյխուն» շրջանի վրա իրականացված քիմիական հարձակումը պատճառել է ավելի քան 70 մարդկային զոհեր: Հարյուրավոր որւիշներ վիրավորվել են:

Սիրիայի բանակի գլխավոր շտաբը հերքել է կառավարության կողմից Իդլիբում նման զենքերի կիրառումը ՝ ահաբեկչական խմբավորումներին այդ հարձակումների պատասխանատուն ներկայացնելով:

Ռուսաստանի հայտարարությամբ՝ դեպքը տեղի է ունեցել սիրիական ինքնաթիռների կողմից ընդդիմադիրների քիմիական զենքերի ռմբակոծման պատճառով:

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 5-ին, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը մի հաղորդագրություն տարածելով դատապարտել է ցանկացած մարդու կողմից, ցանկացած պայմաններում քիմիական հարձակումը: Հաղորդագրությունում նշված է.«Հետաքննող խումբը սկսել է Իդլիբի հարավային շրջանի դեմ քիմիական հարձակման մասին տեղյակ և հասանելի բոլոր աղբյուրներից ինֆորմացիայի հավաքումը, ինչպես նաև հավաքված ինֆորմացիայի վերծանումն ու քննարկումը»:

Սիրիան անդամակցում է Քիմիական զենքերի միջազգային կոնվենցիային, որի արտոնությամբ են իրականացվում  Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետաքննումները: