Հետաքննություններ են սկսվել Իդլիբում քիմիական զենքերի կիրառման շուրջ
Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեղեկացմամբ՝ ապրիլի 4-ից հետաքննություններ են սկսվել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբում քիմիական զենքերի կիրառման շուրջ:
Ըստ տեղեկությունների՝ երեքշաբթի օրը Իդիլիբի հարավային «Խան Շեյխուն» շրջանի վրա իրականացված քիմիական հարձակումը պատճառել է ավելի քան 70 մարդկային զոհեր: Հարյուրավոր որւիշներ վիրավորվել են:
Սիրիայի բանակի գլխավոր շտաբը հերքել է կառավարության կողմից Իդլիբում նման զենքերի կիրառումը ՝ ահաբեկչական խմբավորումներին այդ հարձակումների պատասխանատուն ներկայացնելով:
Ռուսաստանի հայտարարությամբ՝ դեպքը տեղի է ունեցել սիրիական ինքնաթիռների կողմից ընդդիմադիրների քիմիական զենքերի ռմբակոծման պատճառով:
Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 5-ին, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը մի հաղորդագրություն տարածելով դատապարտել է ցանկացած մարդու կողմից, ցանկացած պայմաններում քիմիական հարձակումը: Հաղորդագրությունում նշված է.«Հետաքննող խումբը սկսել է Իդլիբի հարավային շրջանի դեմ քիմիական հարձակման մասին տեղյակ և հասանելի բոլոր աղբյուրներից ինֆորմացիայի հավաքումը, ինչպես նաև հավաքված ինֆորմացիայի վերծանումն ու քննարկումը»:
Սիրիան անդամակցում է Քիմիական զենքերի միջազգային կոնվենցիային, որի արտոնությամբ են իրականացվում Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետաքննումները: