Դամասկոս. Սիրիան երբևէ քիմիական զենք չի օգտագործել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58518-Դամասկոս._Սիրիան_երբևէ_քիմիական_զենք_չի_օգտագործել
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծել է. «Սիրիան որևէ տեսակի քիմիական զենք չունի և երբևե չի օգտվել ու չի օգտվելու այդ զենքից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 03:09 Asia/Tehran
  • Դամասկոս. Սիրիան երբևէ քիմիական զենք չի օգտագործել

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծել է. «Սիրիան որևէ տեսակի քիմիական զենք չունի և երբևե չի օգտվել ու չի օգտվելու այդ զենքից»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` չորեքշաբթի օրը,  Սիրիայի «Խան Շեյխուն»-ի տարածքի դեմ քիմիական հարձակման քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Մանզար Մանզարն ընդգծել է. «Անվտանգության խորհրդում որոշ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Սիրիան դիմագրավում է երկու հարձակում. մեկը ահաբեկչությունը հովանավորող երկրների ներկայացուցիչների, իսկ մյուսն՝ այդ երկրները ներկայացնող ահաբեկչական խմբերի կողմից»:

ԱԽ-ի նիստում Մանզար Մանզարը  նշել է, որ Սիրիայի կառավարությունն ավելի քան 90 նամակներ է հղել ՄԱԿ-ին ու ահաբեկիչների կողմից Սիրիայի բռնահարված ժողովրդի դեմ քիմիական զենքի ու նյութերի օգտագործման մասին հստակ տեղեկություններ է փոխանցել: Նա ասել է. «Այդ նյութերը Թուրքիայի կողմից են ահաբեկիչներին առաքվել»:

«Վերջին վեց տարիների ընթացքում իրենց դաշնակից ահաբեկչական խմբերին փրկելու համար Սիրիայի կառավարությանը ճնշման տակ դրած երկրները փորձում են Սիրիայի կառավարությանը վերագրել երեքշաբթի օրը ահաբեկիչների կողմից «Խան Շեյխուն» տարածքի դեմ իրականացված քիմիական հարձակումը և դա շահագործել հօգուտ իրենց»,-հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի տեղակալը:

Սիրիայի «Խան Շեյխուն» տարածքի դեմ քիմիական հարձակման նպատակով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը չորեքշաբթի գիշեր գումարվեց Սիրիայում ահաբեկիչների գլխավոր հովանավորը համարվող Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ջանքերով:

Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում գտնվող «Խան Շեյխուն» տարածքի դեմ երեքշաբթի օրն իրականացված քիմիական հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 100 և վիրավորվեց շուրջ 400 մարդ: