ԱՄՆ հանրապետական պատգամավոր.«Սիրիայի կառավարությունը քիմիական հարձակումներ չի իրականացրել»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58534-ԱՄՆ_հանրապետական_պատգամավոր._Սիրիայի_կառավարությունը_քիմիական_հարձակումներ_չի_իրականացրել
ԱՄՆ կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Թոմաս ՄԵսին հերքել է Իդլիբի հարավային Խան Շեյխուն շրջանի քիմիական հարձակումներին Սիրիայի կառավարության դերակատարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 07:13 Asia/Tehran
  • ԱՄՆ հանրապետական պատգամավոր.«Սիրիայի կառավարությունը քիմիական հարձակումներ չի իրականացրել»

ԱՄՆ կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Թոմաս ՄԵսին հերքել է Իդլիբի հարավային Խան Շեյխուն շրջանի քիմիական հարձակումներին Սիրիայի կառավարության դերակատարությունը:

Սի Էն Էն լրատվական գործակալության հաղորդմամբ, նշելով որ հնարավոր չէ Խանե Շյխունի քիմիական հարցում մեղավոր ճանաչել Սիրիայի կառավարությանը, ԱՄՆ կոնգրեսում Քենթաքի նահանագի հանրապետական պատգամավոր Թոմաս ՄԵսին ասել է.«Անհնար է, որ Սիրայի բանակը նման քայլի գնացած լինի»:

«Հարձակումը իրականացվել է ականների արտադրության գործարանի վրա: Հնարավոր է այդտեղ պահված են եղել քիմիական նյութեր, որոնք էլ հարձակման հետևանքով տարածվել են միջավայրում»,- հավելել է Թոմաս Մեսին:

ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները Սիրիայի կառավարությանը մեղադրում են Խան Շեյխունի քիմիական հաձակման կազմակերպման մեջ:

Ավելի վաղ, Սիրիայի կառավարությունը նամակ էր հղել ՄԱԿ-ին և հավաստի տեղեկություններ էր փոխանցել ահաբեկիչների կողմից սիրիացիների դեմ պատերազմում քիմիական նյութերի ու զենքների օգտագործման մասին: Այդ նյութերը ահաբեկիչներին էին հասել Թուրքիայի ճանապարհով: