Սիրիայի Թադմոր քաղաից մաքրվել են ԻԼԻՊ-ի գրոհայինները
Ապրիլ 06, 2017 12:54 Asia/Tehran
Սիրիայի Թադմոր քաղաքի ազատագրումից հետո «ԻԼԻՊ-ականներին որսացող» ժողովրդական ուժերը տեղակայվել են քաղաքում: Նրանց հանձնարարված է պաշտպանել Թադմորի նավթահորեն ու հովանավորել ժողովրդական ուժերին:
Ալ-Ալամ կայքի հաղորդման համաձայն՝ «ԻԼԻՊ-ականներին որսացող» ժողովրդական ուժերի մեկ հրամանատար ասել է.-«Այդ ուժերը պաշտպանում են Թադմոր քաղաքը և Սիրիայի նավթահորերը»:
«ԻԼԻՊ-ականներին որսացող» ժողովրդական ուժերը Սիրիայի բանակի կողքին մասնակցել են Թադմոր քաղաքի ազատագրման ռազմական գործողություններին:
Պիտակ