Բաշար Ասադի գրասենյակի հաղորդագրությունը՝ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման կապակցությամբ
Հաղորդագրություն տարածելով, Սիրիայի նախագահի գրասենյակը հիմար և անխոհեմն քայլ է բնութագրել Հոմսում «Շայրաթ» ռազմաբազայի դեմ ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային հարձակումը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` իր երկրի դեմ ԱՄՆ-ի հարձակումը բացահայտ բռնություն ու ոտնձգություն բնութագրելով, Բաշար Ասադի գրասենյակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ազդված է սին քարոզչություններից, ինչը պատճառ է դարձել, որ այդ երկիրը քաղաքական ու ռազմական նման հիմար քայլի դիմի:
Սիրիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Անկախ մի երկրի օդանավակայանը թիրախ դարձնելը, մեկ անգամ ևս հաստատեց Սիրիայի այն խոսքը, թե ԱՄՆ-ում տարբեր կառավարությունների իշխանության գալով, չի փոխվում մյուս երկրների վրա հարձակվելու և այլ ժողովուրդներին տիրելու այդ երկրի քաղաքականությունը»:
Հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի այս ոտնձգությունը պատճառ է դարձել, որպեսզի Սիրիան ավելի վճռակամորեն թիրախ դարձնի իր տարածքում գտնվող վարձկան ահաբեկիչներին: