Բաշար Ասադի գրասենյակի հաղորդագրությունը՝ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58690-Բաշար_Ասադի_գրասենյակի_հաղորդագրությունը_Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_հրթիռային_հարձակման_կապակցությամբ
Հաղորդագրություն տարածելով, Սիրիայի նախագահի գրասենյակը հիմար և անխոհեմն քայլ է բնութագրել Հոմսում «Շայրաթ» ռազմաբազայի դեմ ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 17:38 Asia/Tehran
  • Բաշար Ասադի գրասենյակի հաղորդագրությունը՝ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման կապակցությամբ

Հաղորդագրություն տարածելով, Սիրիայի նախագահի գրասենյակը հիմար և անխոհեմն քայլ է բնութագրել Հոմսում «Շայրաթ» ռազմաբազայի դեմ ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային հարձակումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` իր երկրի դեմ ԱՄՆ-ի հարձակումը բացահայտ բռնություն ու ոտնձգություն բնութագրելով, Բաշար Ասադի գրասենյակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը  ազդված է սին քարոզչություններից, ինչը պատճառ է դարձել, որ այդ երկիրը քաղաքական ու ռազմական նման հիմար քայլի դիմի:

Սիրիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Անկախ մի երկրի օդանավակայանը թիրախ դարձնելը, մեկ անգամ ևս հաստատեց Սիրիայի այն խոսքը, թե ԱՄՆ-ում տարբեր կառավարությունների իշխանության գալով, չի փոխվում մյուս երկրների վրա հարձակվելու և այլ ժողովուրդներին տիրելու այդ երկրի քաղաքականությունը»:

Հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի այս ոտնձգությունը պատճառ է դարձել, որպեսզի Սիրիան ավելի վճռակամորեն թիրախ դարձնի իր տարածքում գտնվող վարձկան ահաբեկիչներին: