Պայթյուն՝ Սիրիայի և Հորդանանի սահմանին. կան զոհեր ու վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58846-Պայթյուն_Սիրիայի_և_Հորդանանի_սահմանին._կան_զոհեր_ու_վիրավորներ
Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող փախստականների ճամբարից ոչ հեռու տեղակայված հսկիչ-անցակետում։ Այս մասին հայտնում է Al-Masdar պարբերականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2017 09:17 Asia/Tehran
  • Պայթյուն՝ Սիրիայի և Հորդանանի սահմանին. կան զոհեր ու վիրավորներ

Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող փախստականների ճամբարից ոչ հեռու տեղակայված հսկիչ-անցակետում։ Այս մասին հայտնում է Al-Masdar պարբերականը։

Պայթել է պայթուցիկով լցոնված ավտոմեքենա։ Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով մոտ 10 մարդ զոհվել կամ վիրավորվել է։

Պայթյունից հետո ինտենսիվ բախումներ են սկսվել Սիրիայի ազատ բանակի ջոկատների և գրոհայինների անհայտ խմբի միջև, որը ենթադրաբար կապված է Սիրիայի հարավում գործող ԴԱԻՇ-ի հետ։

Հորդանանի զինված ուժերը ներկա պահին ստուգում են անցկացնում շրջանում՝ պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքի ի հայտ բերման նպատակով։

1in.am