Էրդողանը պնդում է, որ Մոսկվան չպետք է սատարի Ասադին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58908-Էրդողանը_պնդում_է_որ_Մոսկվան_չպետք_է_սատարի_Ասադին
Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին իր աջակցությունն ու այնտեղ գործի ԱՄՆ-ի հետ համատեղ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 06:02 Asia/Tehran
  • Էրդողանը պնդում է, որ Մոսկվան չպետք է սատարի Ասադին

Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին իր աջակցությունն ու այնտեղ գործի ԱՄՆ-ի հետ համատեղ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:

Նա դրական է գնահատել Հոմսում սիրիական ավիաբազայի վրա ամերիկյան հրթիռային հարձակումը՝ որպես Իդլիբում քիմհարձակման արժանի պատասխան: «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանն էլ դրան կմասնակցի, կամ գոնե կդադարեցնի Ասադին սատարել»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը ողջունել է ՌԴ այն հայտարարությունը, որ Մոսկվայի կողմից Սիրիայի նախագահին աջակցությունը «պարտադիր չէ»:

Հավելենք, որ Էրդողանը չի կասկածում Դամասկոսում քիմիական զենքի առկայությանը, քանի որ պաշտոնական Անկարան, իր պնդմամբ, տիրապետում է հատուկ տվյալների, որոնք հաստատում են դա:

Tert.am