Բաշշար Ասադ.«Խան Շեյխունի քիմիական հարձակումը կեղծ էր»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59250-Բաշշար_Ասադ._Խան_Շեյխունի_քիմիական_հարձակումը_կեղծ_էր
Սիրիայի նախագահն ասել է.-«Սիրիայի էդլիբ նահանգի Խան Շեյխունի դեմ քիմիական զենքով իրականացրած հարձակումը կեղծ էր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2017 15:17 Asia/Tehran
  • Բաշշար Ասադ.«Խան Շեյխունի քիմիական հարձակումը կեղծ էր»

Սիրիայի նախագահն ասել է.-«Սիրիայի էդլիբ նահանգի Խան Շեյխունի դեմ քիմիական զենքով իրականացրած հարձակումը կեղծ էր»:

«Ֆրանս պրես»-ին տված հարցազրույցում, Սիրիայի նախագահն ասել է.-«Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը գործակցում են ահաբեկիչների հետ: Նրանք Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակումը սարքելով պատրվակ ստեղծեցին Սիրիայի ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի կողմից հրթիռայաին հարձակման համար»:

Նշելով, որ Սիրիան քիմիական սպառազինություն չունի, Բաշշար Ասադը հստակեցրել է.-«Դամասկոսը համաձայն է մասնակցել Խան Շեյխունի դեմ իրականացված քիմիական հարձակման անկողմնակալ հետաքննության գործընթացին»:

Ասադի խոսքերով, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարձակումը չի ազդել այդ երկրի բանակի կարողության վրա: