Բահրեյնում Շեյխ Ալի Սալմանի ազատ արձակման համար ստորագրահավաք է կազմակերպվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59292-Բահրեյնում_Շեյխ_Ալի_Սալմանի_ազատ_արձակման_համար_ստորագրահավաք_է_կազմակերպվել
Միջազգային ներում կազմակերպությունը կրկին անգամ ընդգծեց Բահրեյնի «Ալ-Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանի ազատ արձակման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2017 08:25 Asia/Tehran
  • Բահրեյնում Շեյխ Ալի Սալմանի ազատ արձակման համար ստորագրահավաք է կազմակերպվել

Միջազգային ներում կազմակերպությունը կրկին անգամ ընդգծեց Բահրեյնի «Ալ-Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանի ազատ արձակման անհրաժեշտությունը:

«Փրես Թի Վի»-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն` Միջազգային ներում կազմակերպությունն անդրադառնալով Շեյխ Ալի Աալմանին առանց նախապայմանի ու անհապաղ ազատ արձակելու համար ստորագրահավաքի կազմակերպմանն, ասել է. «Ալե Խալիֆայի ռեժիմը ճնշման տակ պիտի դրվի ազատ արձակելու համար միայն խոսքի ազատության իրավունքը խաղաղասիրական նպատակներով օգտագործած Շեյխ Ալի Սալմանին»:

Միջազգային ներումը նաև հայտարարել է. «Ալե Խալիֆայի ռեժիմի իշխանավորները քայլեր պիտի ձեռնարկեն վերանայելու համար բոլոր այն օրենքները, որոնց համաձայն խոսքի և խաղաղ հանրահավաքների ազատության իրավունքի օգտագործումը հանցանք է համարվում»:

Բահրեյնի քրեական դատարանի 4-րդ մասնաճյուղն ավելի վաղ սահմանադրությունը չհարգելու և ՆԳ նախարարությանը վիրավորելու մեղադրանքներից յուրաքանչյուրի համար երկու տարվա ազատազրկման դատապարտեց Շեյխ Ալի Սալմանին: