Սիրիայի ԱԳ նախարարության արձագանքը Թրամփի վիրավորական հայտություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59344-Սիրիայի_ԱԳ_նախարարության_արձագանքը_Թրամփի_վիրավորական_հայտություններին
Սիրիայի ԱԳ փոխնախարարը դատապարտել է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2017 03:15 Asia/Tehran
  • Սիրիայի ԱԳ նախարարության արձագանքը Թրամփի վիրավորական  հայտություններին

Սիրիայի ԱԳ փոխնախարարը դատապարտել է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական հայտարարությունը:

«Ալ-Ալամ»-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն` Թրամփը «կենդանի» էր բնորոշել Բաշար Ասադին:

Սիրիայի ԱԳ փոխնախարար Իմեն Սուսանն ասել է. «Որևէ մեկը չպիտի իր հատկանիշներով  բնորոշի ուրիշներին»:

Սիրիայի ԱԳ փոխնախարարը ռուսական «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անուղղակի ակնարկ կատարելով Թրամփին, ասել է. «Եթե դու քեզ կենդանի ես համարում, չպիտի ուրիշներին էլ քեզ նման ընկալես»:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին նույնպես, Նյու Յորքում Սիրիայի հարցով գումարված Անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է. «Նման  հայտարարություններ արժանի չեն պատասխանի: Նողկալին այն է, որ նման անպատասխանատու ու հրահրիչ  հայտարարությունները կատարում է արևմտյան ամենակարևոր երկիրը և մենք դրանից իրապես ամոթ ենք զգում»: