Զինյալ խմբավորումները լքել են Սիրիայի Մադայա քաղաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59382-Զինյալ_խմբավորումները_լքել_են_Սիրիայի_Մադայա_քաղաքը
Սիրիական ահաբեկչական խմբավորումներից մեկը լքել է իր հսկողության ներքո գտնվող Մադայա քաղաքը՝ տեղակայված Դամասկոսից հարավ: Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտնել է Դամասկոսի քաղաքապետ Ալյա Իբրահիմը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2017 12:30 Asia/Tehran
  • Զինյալ խմբավորումները լքել են Սիրիայի Մադայա քաղաքը

Սիրիական ահաբեկչական խմբավորումներից մեկը լքել է իր հսկողության ներքո գտնվող Մադայա քաղաքը՝ տեղակայված Դամասկոսից հարավ: Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտնել է Դամասկոսի քաղաքապետ Ալյա Իբրահիմը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:

«Մադայայից ահաբեկիչներից դուրս բերման գործողությունը պսակվել է հաջողությամբ: Այսօր կշարունակվի Զաբանի քաղաքից նրանց դուրս բերման գործողությունը»,- մասնավորապես նշել է քաղաքապետը:

Նա նաև նշել է, որ զինյալների մի մասը որոշել է օգտվել համաներումից, ինչի մասին հայտարարել են Սիրիայի իշխանությունները և համաձայնվել են ստուգումների անցնել իրավապահ մարմինների մոտ:

Սիրիական իշխանությունները նաև շարունակում են ազատագրել Պալմիրայի շրջակայքը:

armedia.am/