Հետաձգվել է «Վաադ» միության կազմալուծման հարցով դատական նիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59644-Հետաձգվել_է_Վաադ_միության_կազմալուծման_հարցով_դատական_նիստը
Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանները հետաձգել են «Վաադ» ժողովրդավարական ազգային աշխատանքի միության կազմալուծման հարցով երկրորդ նիստը: Կայացած որոշման համաձայն՝ այն տեղի կունենա ապրիլի 30-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 13:08 Asia/Tehran
  • Հետաձգվել է «Վաադ» միության կազմալուծման հարցով դատական նիստը

Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանները հետաձգել են «Վաադ» ժողովրդավարական ազգային աշխատանքի միության կազմալուծման հարցով երկրորդ նիստը: Կայացած որոշման համաձայն՝ այն տեղի կունենա ապրիլի 30-ին:

«Ալ Լո լո» ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանները, ուսումնասիրելով  Վաադ հավաքականության կազմալուծման կապակցությամբ արդարադատության նախարարության հայցը, պնդում են, որ միությունը աջակցում է ահաբեկչությանը:

Բահրեյնցի հեղափոխականները հայտարարել են, որ Արդարադատության նախարարությունը  պահանջել է կազմալուծել Վաադ միությունը: Նախարարությունը նման պահանջ է ներկայացրել,որովհետև  Վաադ միության անդամ և նախկին գլխավոր քարտուղար Էբրահիմ Շարիֆը  մասնակցել է բահրեյնցի զոհվածների սգո արարողությանը և համերաշխություն է հայտնել «Ալ Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար՝ Շեյխ Ալի Սալմանի հետ:

Բահրեյնի քրեական դատարանը որոշ ժամանակ առաջ Շեյխ Ալի Սալմանին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման: Շեյխ Ալի Սալմանը մեղադրվում է Սահմանադրությանը չհետևելու  և Ներքին գործերի նախարարությանը անարգելու մեջ: