Հետաձգվել է Վաադ hավաքականության կազմալուծման հարցով դատական նիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59708-Հետաձգվել_է_Վաադ_hավաքականության_կազմալուծման_հարցով_դատական_նիստը
Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանները հետաձգել են Վաադ ժողովրդավարական ազգային աշխատանքի հավաքականության կազմալուծման հարցով երկրորդ նիստը: Որոշման համաձայն՝ այն տեղի կունենա ապրիլի 30-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 07:09 Asia/Tehran
  • Հետաձգվել է  Վաադ hավաքականության կազմալուծման հարցով դատական նիստը

Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանները հետաձգել են Վաադ ժողովրդավարական ազգային աշխատանքի հավաքականության կազմալուծման հարցով երկրորդ նիստը: Որոշման համաձայն՝ այն տեղի կունենա ապրիլի 30-ին:

«Ալ Լո լո» ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանները ուսումնասիրելով  Վաադ հավաքականության կազմալուծման կապակցությամբ արդարադատության նախարարության հայցը պնդում են, որ հավաքականությունը աջակցում է ահաբեկչությանը:

Բահրեյնցի հեղափոխականները հայտարարել են ,որ Արդարադատության նախարարությունը  պահանջել է կազմալուծել Վաադ հավաքականությունը: Նախարարությունն այն պատճառով է նման պահանջ ներկայացրել ,որովհետև  Վաադ հավաքականության անդամ և նախկին գլխավոր քարտուղար՝ Էբրահիմ Շարիֆը  մասնակցել է բահրեյնցի զոհվածների սգո արարողությանը և համերաշխություն է հայտնել «Ալ Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար՝  Շեյխ Ալի Սալմանի հետ:

Բահրեյնի քրեական դատարանը որոշ ժամանակ առաջ Շեյխ Ալի Սալմանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Շեյխ Ալի Սալմանը մեղադրվում է Սահմանադրությանը չհետևելու  և Ներքին գործերի նախարարությանը անարգելու մեջ: