Իսրայելի խորհրդարանն աննախադեպ թվով հակապաղեստինյան օրենքներ է ընդունել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59790-Իսրայելի_խորհրդարանն_աննախադեպ_թվով_հակապաղեստինյան_օրենքներ_է_ընդունել
Պաղեստինյան մի կենտրոն հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի խորհրդարան՝ Քնեսետն իր վերջին նստաշրջանում թվով ամենաշատ ռասիստական օրենքներն է ընդունել պաղեստինցիների ու արաբների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 03:02 Asia/Tehran
  • Իսրայելի խորհրդարանն աննախադեպ թվով հակապաղեստինյան օրենքներ է ընդունել

Պաղեստինյան մի կենտրոն հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի խորհրդարան՝ Քնեսետն իր վերջին նստաշրջանում թվով ամենաշատ ռասիստական օրենքներն է ընդունել պաղեստինցիների ու արաբների դեմ:

Համաձայն Երուսաղեմից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Իսրայելի ուսումնասիրությունների պաղեստինյան կենտրոնը չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում հավելել է. «2015 թվականի մարտի ընտրությունների արդյունքների համաձայն`   Քնեսետի ներկա նստաշրջանը մինչ օրս պաղեստինցիների դեմ ռասիստական 25 օրենքներ է ընդունել, 15 օրենքներ գտնվում են վավերացման փուլում, ևս 136 նման այլ օրենքներ տեղ են գտել Քնեսետի օրակարգում»:

Համաձայն այս հաղորդման, հիշյալ օրենքներն արտացոլում են Իսրայելի ծայրահեղական քաղաքականությունների խստացումը  և բոլոր ցուցանիշները վկայում են, որ մինչև առաջիկա ընտրություններ ընդունվելիք օրենքների քանակն  աճ է արձանագրելու:

Վերջին երկու տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմի վավերացրած օրենքների գլխավոր առանցքներից են համարվում պաղեստինցիների տարածքներում քաղաքավանների կառուցումը, պաղեստինցի գերիների ազատ արձակման հետ հակառակությունը, ինչպես նաև արտոնություն չունենալու պատճառով պաղեստինյան տարածքներում շինարարության արգելումը: