Սիոնիստական Ռեժիմի պատվիրակության այցը արաբական 3 երկրներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59830-Սիոնիստական_Ռեժիմի_պատվիրակության_այցը_արաբական_3_երկրներ
Արաբական երկրների պետայրերի հետ խորհրդակցելու նպատակով, Սիոնիստական Ռեժիմի մի անվտանգության պատվիրակություն այցելել է Սաուդյան Արաբիա, Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 10:23 Asia/Tehran
  • Սիոնիստական Ռեժիմի պատվիրակության այցը արաբական 3 երկրներ

Արաբական երկրների պետայրերի հետ խորհրդակցելու նպատակով, Սիոնիստական Ռեժիմի մի անվտանգության պատվիրակություն այցելել է Սաուդյան Արաբիա, Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ:

Պաղեստինի Ալ-Մենար օրաթերթի հաղորդմամբ, ապրիլ ամսին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում պատվիրակության անդամները երկկողմ հարաբերությունների, Եմենի պատերազմի ու Սիրիայի ճգնաժամի հարցով խորհրդակցել են այդ երկրի պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանի հետ:

Հաղորդման համաձայն` այնուհետև պատվիրակությունը մեկնել Էմիրություններ, որտեղ էլ պատվիրակության անդամները հանդիպել են Աբուդաբիի գահաժառանգ և էմիրությունների գլխավոր հրամանատարի տեղակալ Մոհամմեդ Բեն Զիադ Ալ Նահյանին: Կողմերը  խորհրդակցել են ռազմական համատեղ համագործակցությունների, ռազմական հովանավորության ու Պաղեստինի հետ համաձայնության գալու բանակցությունների վերսկսման շուրջ:

Քաթարի պետայրերի հետ հանդիպման ժամանակ սիոնիստական պատվիրակության անդամները խոսել են այդ երկրում սիոնիստ ներդրողների ներկայության մասին:

Արաբական մի շարք երկրների, այդ թվում` Սաուդյան Արաբիայի կողմից  արվող նման քայլերը արժանացել են տարածաշրջանի ժողովրդի ու սիոնիստների ընդդիմադիրների քննադատություններին: