Սիրիայում ռազմական հարցերով ռուս խորհրդական է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59886-Սիրիայում_ռազմական_հարցերով_ռուս_խորհրդական_է_զոհվել
Ռուս ռազմական հարցերով խորհրդական, մայոր Սերգեյ Բորդովը զոհվել է Սիրիայում գրահայինների կողմից զինվորական կայազորի վրա իրականացրած հարձակման հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 05:49 Asia/Tehran
  • Սիրիայում ռազմական հարցերով ռուս խորհրդական է զոհվել

Ռուս ռազմական հարցերով խորհրդական, մայոր Սերգեյ Բորդովը զոհվել է Սիրիայում գրահայինների կողմից զինվորական կայազորի վրա իրականացրած հարձակման հետևանքով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով ՌԴ ՊՆ հայտարարությունը, սպան, որը զբաղվում էր սիրիական ստորաբաժանումների զինվորների վերապատրաստմամբ, թույլ չի տվել ահաբեկիչներին ներխուժել բնակելի թաղամասեր` իր վրա վերցնելով սիրիացի զինծառայողների հրամանատարությունը: Նրան հետմահու ներկայացրել են պետական պարգևի:

«Մարտի ժամանակ սպան մահացու վերք է ստացել: Հրամանատարությունը Սերգեյ Բորդովին հետմահու ներկայացրել է պետական մրցանակի», - ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Tert.am