Եմենի որոշ տարածքներում հանրային սովի նշաններ են նկատվել
Սննդի համաշխարհային ծրագրի խոսնակը հայտարարեց. «Եմենում հանրային սովի նման իրավիճակ է ստեղծվել»:
Եգիպտական «Ալ-Յոմ-ալ-Սաբե» լրատվական կայքի հաղորդման համաձայն Սննդի համաշխարհային ծրագրի խոսնակ Էմիլիա Քազելան ուրբաթ օրը Հռոմում գտնվող իր գրասենյակում հայտարարել է. «Եմենի Թաըզ, Ալ-Հադիդա, ԼըՀաջ, Աբին և Սաըդե նահանգներում հանրային սովին մոտ իրավիճակ է տիրում և այդ տարածքներին հասանելիությունը դժվար է»:
«Եմենում շուրջ 6 միլիոն 700 հազար մարդ սննդային անվտանգության միջազգային դասակարգման մեջ գտնվում է չորրորդ աստիճանում, իսկ հաջորդ հինգերորդ աստիճանը հանրային սովն է»,-հայտարարել է Սննդի համաշխարհային ծրագրի խոսնակը:
Քազելան հավելել է. «Բոլորն անհապաղ գործի պիտի անցնեն, որպեսզի Եմենը հանրային սովի չմատնվի»,:
ՄԱԿ-ն առաջիկա երեքշաբթի օրը Եմենի համար բյուջե հավաքագրելու նպատակով միջազգային համաժողով է գումարելու Ժնևում և Եմենի ժողովրդի համար սնունդ ու այլ անհրաժեշտ իրեր հայթայթելու համար, 2 միլիարդ 100 միլիոն դոլար բյուջե է պահանջել: