Բահրեյնում մի շարք քաղաքական ակտիվիստների արգելել են երկրից հեռանալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60082-Բահրեյնում_մի_շարք_քաղաքական_ակտիվիստների_արգելել_են_երկրից_հեռանալ
Ալ-Դերազի շրջանում հանրահավաք անցկացնելու պատրվակով, Բահրեյնի Ալե Խալիֆայի ռեժիմը այդ երկրի քաղաքական ու իրավական մի խումբ ակտիվիստների արգելել է երկրից հեռանալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 14:06 Asia/Tehran
  • Բահրեյնում մի շարք քաղաքական ակտիվիստների արգելել են երկրից հեռանալ

Ալ-Դերազի շրջանում հանրահավաք անցկացնելու պատրվակով, Բահրեյնի Ալե Խալիֆայի ռեժիմը այդ երկրի քաղաքական ու իրավական մի խումբ ակտիվիստների արգելել է երկրից հեռանալ:

«Մերաթ Ալ-Բահրեյն» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի գլխավոր դատախազությունը նման դատավճիռ է արձակել այն պայմաններում, երբ օրեր են մնացել այդ երկրի հանրահայտ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դատավճռի արձակմանը:

2017 թ. մարտի 15-ին նախատեսված էր փողի լվացման սուտ մեղադրանքով Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը, սակայն հանրային կարծիքի ճնշման տակ Բահրեյնի կառավարությունը հարկադրված նահանջեց և դատավարությունը հետաձգեց մայիսի 7-ին:

Հաղորդման համաձայն՝ դատարան են կանչվել և երկրից դուրս գալու իրավունքից զրկվել են մի շարք բահրեյնցի ակտիվիստներ՝ այդ թվում «Վաադ» միության» նախկին գլխավոր քարտուղար Էբրահիմ Շարիֆին, Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի անդամ Ահմեդ Ալ-Սաֆարը, մարդու իրավունքների ոլորտի մի խումբ փաստաբաններ ու լրագրողներ: