Սիրիական ռազմական ճամբարի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել
Ապրիլ 23, 2017 14:44 Asia/Tehran
Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է Գոլանի բարձունքների շրջանում կառավարամետ ուժերի սիրիական ճամբարի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով: Այդ մասին «Ֆրանս-Պրես» գործակալությանը հայտնել է ուժերի ներկայացուցիչը:
Հարձակումն իրականացվել է հարավարևմտյան Սիրիայում՝ Քունեյթրայի մերձակայքում գտնվող ճամբարի ուղղությամբ: Աղբյուրը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք իրականացվել է օդային հարված, թե հրետանային ռմբակոծություն:
lratvakan.am/
Պիտակ