Սիրիացի րեխաներին սրսկվել են հոգեմետ դեղեր
Քիմիական հարձակման զոհերի տպավորություն ստեղծելու համար, սիրիացի երեխաներին սրսկվել են հոգեմետ դեղեր: Ռուսաստանի հեռուստատեսությունը հաղորդել է. «Սիրիացի զոհված երեխաների պատկերներն ապացուցում են, որ նրանք սպանվել են ոչ թե Սարին գազը շնչելու, այլ հոգեմետ դեղերի սրսկման հետևանքով»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի հեռուստատեսությունը երկուշաբթի օրը փորձագիտական վերլուծության ենթարկելով Սիրիայում մարդու իրավունքների այսպես կոչված պաշտպանների կողմից հրապարակված «Խան Շեյխուն»-ի քիմիական դեպքի զոհերի պատկերները, հայտարարել է. «Նրանք ովքեր ասվում է, թե սպանվել են քիմիական դեպքի հետևանքով, այլ պատճառներով են մահացել»:
Հեռուստատեսությունը հաղորդել է, որ հայտարարվում է, թե երեխաները սպանվել են Սարին գազ շնչելու հետևանքով, սակայն նրանց աչքերի բիբերը լայնացած են և փորձագետների համոզմամբ, այդ երեխաներին հոգեմետ դեղեր են սրսկվել:
Ռուսաստանի հեռուստատեսությունն անդրադառնալով «Խան Շեյխուն»-ի քիմիական դեպքի մասին միջազգային հետաքննություն անցկացնելու հարցում արևմուտքի խափանարարությանը, հայտարարել է. «Մեկ շաբաթ անց, Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական դեպքի շուրջ հետաքննության անցկացնելու ուղղությամբ ջանքերն ապարդյուն են եղել և Քիմիական զենքերն արգելող կազմակերպության անդամ արևմտյան երկրները մերժել են «Խան Շեյխուն»-ի դեպքի կապակցությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն կատարելու Ռուսաստանի և Իրանի ներկայացրած առաջարկը»: