Բահրեյնի դատարանը 36 ակտիվիստների զրկել է քաղաքացիությունից
Ապրիլ 25, 2017 14:42 Asia/Tehran
36 բահրեյնցի ակտիվիստներին զրկելով քաղաքացիության իրավունքից, Ալե Խալիֆայի դատարանը նրանցից ոմանց դատապարտել է ցմահ, մյուսներին՝ 3-10 տարվա ազատազրկման:
Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Բահրեյնի աղբյուրները հայտարարել են.«Այդ ակտիվիստներից 3-ը դատապարտվել են ցմահ, իսկ մյուսները՝ 3-10 տարվա ազատազրկման»:
Դատարանը նրանց մեղադրել է զենք կրելու և ահաբեկիչներին հովանավորելու մեջ:
Բահրեյնի մարդու իրավունքների աղբյուրները Ալե Խալիֆայի արձակած դատավճիռները զավեշտական են համարել հայտնելով, որ Բահրեյնի ռեժիմը ժողովրդավարություն պահանջող ակտիվիստներին ճնշելու համար դատական լծակ է կիրառում, իսկ այդ կապակցությամբ միջազգաին հանրության լռությունը ցավալի է:
Պիտակ