Ալե Խալիֆան կրկնելէ հակաիրանական անհիմն հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60472-Ալե_Խալիֆան_կրկնելէ_հակաիրանական_անհիմն_հայտարարությունները
Բահրեյնի ՆԳ նախարարը կրկնելով ԻԻՀ-ի դեմ ուղղված անհիմն հայտարարությունները, հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի միջամտությունները Միջին Արևելքի ճգնաժամերի կարգավորման ճանապարհին առկա գլխավոր արգելքն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2017 02:20 Asia/Tehran
  • Ալե Խալիֆան կրկնելէ հակաիրանական անհիմն հայտարարությունները

Բահրեյնի ՆԳ նախարարը կրկնելով ԻԻՀ-ի դեմ ուղղված անհիմն հայտարարությունները, հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի միջամտությունները Միջին Արևելքի ճգնաժամերի կարգավորման ճանապարհին առկա գլխավոր արգելքն են:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ռաշեդ Բեն Աբդոլլահ Ալե Խալիֆան հինգշաբթի օրը Ռիադում գումարված Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ՆԳ, պաշտպանության և ԱԳ նախարարների նստաշրջանում կրկնել է Ալե Խալիֆայի և Ալե Սաուդի անհիմն հայտարարությունները: Հատկանշական է, որ Բահրեյնը 2011 թվականի փետրվարի 14-ից Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ժողովրդային հեղափոխության ականատես է:

Ռաշեդ Բեն Աբդոլլահ Ալե Խալիֆան առանց անդրադանալու տարածաշրջանի շատ երկրներում, այդ թվում Բահրեյնում, Սիրիայում, Իրաքում ու Եմենում ճգնաժամերի առաջացման գլխավոր պատճառներին, նշել է. «Միջին Արևելքը դիմագրավում է Իրանի վտանգավոր սպառնալիքներին»:

ԻԻՀ  դեմ Արաբիայի գլխավորած արաբ հետադեմ ռեժիմների հայտարարություններն այն պայմաններում են կրկնվում, երբ Սիրիայի, Իրաքի, Եմենի ու Բահրեյնի բռնահարված ժողովուրդներն այդ ռեժիմների թշնամական ու տարածամոլական քաղաքականությունների պատճառով տարիներ է ինչ դիմագրավում են անապահովության ու ահաբեկչության ճգնաժամը: