Սիրիայի իրավիճակի քննարկումը՝ Իրան-Թուրքիա բանակցությունների առանցքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60986-Սիրիայի_իրավիճակի_քննարկումը_Իրան_Թուրքիա_բանակցությունների_առանցքը
Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների չորրորդ փուլի շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերին Անսարին և Թուրքիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը քննարկել են սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների գործընթացը և Սիրիայի վերջին իրադարձությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2017 15:04 Asia/Tehran
  • Սիրիայի իրավիճակի քննարկումը՝ Իրան-Թուրքիա բանակցությունների առանցքը

Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների չորրորդ փուլի շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերին Անսարին և Թուրքիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը քննարկել են սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների գործընթացը և Սիրիայի վերջին իրադարձությունները:

Չորեքշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երկկողմ նիստերի շրջանակում  քննարկելով Թեհրանի հյուրընկալությամբ կայացած Սիրիայի հարցով վերջին փորձագիտական նիստի ձեռքբերումները , Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին և Սեդաթ Օնալը բանակցությունների օրակարգում են ներառել այդ երկրում տիրող պայմանները, Աստանայի բանակցությունների գործընթացում առկա մարտահրավերներն ու կարիքները և փաստաթղթերը:

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների տեղակալները նաև քննարկել են Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ համաձայնեցված և վիճելի հարցերը:

Մայիսի 3-ին Աստանայում մեկնարկած Սիրիայի հարցով բանակցությունները շարունակվելու են մինչև մայիսի 4-ը: