Ռուսաստան. Աստանայի նստաշրջանում ընդդիմության կողմնորոշումն ապակառուցողական է
Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը քննադատելով Աստանայի բանակցությունների ընթացքում սիրիական ընդդիմության դիրքորոշումները, դրանք ապակառուցողական է որակել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Աստանայում ընթացող սիրիական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտիևը, չորեքշաբթի օրն անդրադառնալով ընդդիմության դիրքերը Ռուսաստանի օդուժի կողմից ռմբակոծվելու կապակցությամբ սիրիական ընդդիմության անհիմն մեղադրանքներին, ընդգծել է. «Սիրիական ընդդիմությունն Աստանայում ապակառուցողական ընթացք է որդեգրել և առանց ապացույցների, Ռուսաստանի օդուժին մեղադրում է Համաում ու Դարաայում ընդդիմության դիրքերը ռմբակոծելու մեջ»:
«Թվում է, թե սիրիական ընդդիմությունը չի ցանկանում որևէ պարտավորություն ստանձնել Աստանայի բանակցություններում և այդ պատճառով նիստը խափանելու և կամ դրա արդյունքները նախապես որոշելու նպատակով դիմում է ցանկացած քայլի»,-հավելել է Լավրենտիևը:
Սիրիական զինված ընդդիմությունը չորեքշաբթի օրը հղում կատարելով Կատարի հեռուստակայանին, որը լրատվական պատերազմ հրահրելով շարունակ ձգտել է հովանավորել ահաբեկիչներին, հայտարարեց, թե Ռուսաստանի օդուժը ռմբակոծել է Համաում ու Դարաայում գտնվող ընդդիմության կենտրոնները: