Սիրիայի անվտանգության գոտիներում հնարավոր է օտարերկրյա ռազմական ուժեր տեղակայվեն
Սիրիայի անվտանգության գոտիներում կարող են օտարերկրյա ռազմական կենոտինգենտներ տեղակայվել, որոնց ստեղծման ծրագրերի մասին ռուսական կողմը հայտարարել է հինգշաբթի:
Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը, որի տրամադրության տակ հայտնվել է դեէսկալացիայի գոտիների ստեղծման մասին հուշագրի նախագիծը, որը Մոսկվան ներկայացրել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների մասնակիցների քննարկմանը:
Պարբերականի տեղեկություններով՝ փաստաթղթում ասվում է, որ Սիրիայում որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ են հանդես գալիս Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ «հաստատելով իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության նկտամամբ»:
Լարվածության թուլացման՝ դեէսկալացիայի գոտիներ նախատեսվում է ստեղծել Իդլիբում, Հոմսի հյուսիսային մասում, Արեւելյան Գուտայում եւ Սիրիայի հարավում, իսկ դեէսկալացիայի գոտիների սահմանի երկայնքով առաջարկվում է սահմանազատման գծերի ստեղծում՝ «հակամարտող կողմերի միջեւ կրակոցները կանխելու համար»:
Ըստ փաստաթղթի՝ սահմանզատման գծերում կարող են տեղալայվել օտարերկրյա ռազմական կոնտինգենտներ: Հուշագրի տեքստից պարզ չէ, թե որ երկրների մասին է խոսքը, քանի որ այդ մասում խոսվում է ոչ թե «երաշխավորների», այլ «դիտորդ երկրների» մասին:
ՌԴ դաշնային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզորովը պարբերականի հետ զրույցում չի բացառել, որ այդ գոտիներում կարող են տեղակայվել ՌԴ զինվորական ոստիկանության ստրաբաժանումները: «Կարծում եմ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կպայմանավորվեն, կորոշեն խաղաղության գոտիները, որպեսզի օդից ոչ ոք չմոտենա, եւ կվերահսկեն դրանք: Դրա համար ՄԱԿ-ի թույլտվություն չի պահանջվի: Իսկ Սիրիայի մյուս տարածքներում կշարունակվեն ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները», - ասել է պարբերականի զրուցակիցը:
Աստանայում՝ Սիրիայում դեէսկալացիայի գոտիների ստեղծման առաջարկությունների վրա աշխատանքի մասին հայատարարվեց չորեքշաբթի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի համատեղ ասուլիսում, որը հաջորդեց բանակցություններ ավարտին: Ըստ նրանց՝ այդ գոտիների կոնկրետ պարամետրերի սահմանումները՝ «նուրբ պրոֆեսիոնալ հարցեր են», որոնք կմշակվեն պաշտպանության նախարարների եւ հատուկ ծառայությունների շփումների ժամանակ:
News.am