Զինված խմբերը լքել են Հոմսը
Սիրիայում շարունակվում է ազգային հաշտություն ծրագիրը: Մի խումբ զինված ընդդիմադիրներ իրենց ընտանիքներով լքել են Հոմսի Ալ-Վաար շրջանը:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ, ազգային հաշտության հաստատման հարցով կայացած համաձայնության 3-րդ փուլի շրջանակներում, մայիսի 5-ին հազար 184 մարդ, այդ թվում՝ 172 ահաբեկիչներ և իրենց ընտանիքների հազար 12 անդամների հետ միասին, Ալ-Վաար թաղամասում նշված համաձայնագրի գործադրման համար լքել են այդ շրջանը:
Որպեսզի Ալ-Վաարում կառավարական ու միջազգային կառույցների գործունեության համար ենթահող պարտաստվի, ահաբեկիչները ընտանիքներով կտեղափոխվեն Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ: Այս ընթացքը կշարունակվի մինչև Ալ-Վաարն ամբողջությամբ կմաքարագործվի ահաբեկիչների ներկայությունից: