Թուրքիայում աշխատանքից հեռացվել են ավելի քան 100 դատավորներ ու դատախազներ
Թուրքիայի կառավարությունը 2016 թվականի հունիսի ձախողած հեղաշրջման հետ առնչություն ունենալու մեղադրանքով աշխատանքից ազատել է այդ երկրի ևս 107 դատավորների ու դատախազների:
Անկարայից «Ռոյտերզ» լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Թուրքիայի իշխանություններն աշխատանքից ազատված դատավորների ու դատախազների դեմ որպես խափանման միջոց են ընդունել կալանքը:
Թուրքիայի կառավարության մաքրագործման գործողությունը մինչ այժմ տարածվել է 145 հազար պետական աշխատողների, ոստիկանության ուժերի անդամների, բանակի ուժերի ու համալսարանականների վրա:
Իսկ մի քանի օր առաջ Ստամբուլի գլխավոր դատախազությունը դատարանին ներկայացրեց Թուրքիայի 2016 թվականի հունիսի 15-ի ձախողած հեղաշրջման 16 մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները և նրանց համար պարտադիր աշխատանքով երեք անգամ ցմահ ազատազրկում պահանջեց:
Միևնույն ժամանակ Անկարայի դատախազությունն ահաբեկչական խմբերի օգտին քարոզչություն կատարելու մեղադրանքով հինգ տարվա ազատազրկում պահանջեց Թուրքիայի Ազգերի ժողովրդավարություն կուսակցության կանանց մասնաճյուղի ղեկավար Ֆիգեն Յուքսեքդաղի համար: