Իսրայելի գաղտնի ծառայության բյուջեն հավելում է կրում
Իսրայելի ռեժիմը մեծացրել է «Մոսադ»-ի գաղտնի ծառայության բյուջեն:
«Ղոդս» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Հաարեց» իսրայելյական օրաթերթին հաղորդել է, որ Իսրայելի ներքին անվտանգության ծառայության՝ «Շաբաք»-ի և արտաքին անվտանգության ծառայության՝ «Մոսադ»-ի բյուջեն 10 տոկոս հավելում է կրել:
Համաձայն այս հաղորդման, «Շաբաք»-ին ու «Մոսադ»-ին հատկացված բյուջեն շուրջ 2 միլիարդ 400 միլիոն դոլար է:
Վերջին շրջանում «Շաբաք»-ում ու «Մոսադ»-ում աշխատանքի ընդունվածների մեծ մասը տեխնոլոգիայի ու կիբեր բնագավառի փորձագետներ են:
«Մոսադ»-ը տարբեր բնագավառներում լրտեսներ ներգրավելով հետապնդում է իր ապահովական նպատակները և այդ շրջագծում քաղաքական ու ռազմական մակարդակներում ահաբեկչական քայլեր է ձեռնարկել:
«Մոսադ»-ը մի առ ժամանակ առաջ պաղեստինցիների պայքարողներին օգնելու և այդ թվում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ «Համաս»-ին անօդաչու թռչող սարքերի արտադրության բնագավառում օժանդակելու պատճառով Թունիսի հարավում գտնվող Սաֆաղոս քաղաքում մահափորձի ենթարկեց ավիատիեզերային ոլորտի թունիսցի ինժիներ Մոհամմեդ Ալ-Զավարիին :